News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Տոնական և հետտոնական օրերին ՃՏՊ–ների հետևանքով զոհերի թիվն այս տարի նվազել է։ NEWS.am–ին հայտնում են, որ եթե 2018թ. հունվարի 1–ից 18–ը տեղի ունեցած վթարների հետևանքով զոհվել էր 26 մարդ, ապա այս տարի նույն ժամանակահատվածում զոհերի թիվն այս 15–ով նվազել է։ Փոխարենն այս տարի աճել է վարչական իրավախախտումների վերաբերյալ  կազմված արձանագրությունների, ոչ սթափ վիճակում հայտնաբերված վարորդների, ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխված տրանսպորտային միջոցների թիվը։

Մասնավորապես 2018թ. հունվարի 1–ից 18–ը հայտնաբերված ճանապարհային երթևեկության տարբեր խախտումների փաստերով կազմվել է 8628 արձանագրություն, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 13724 արձանագրություն ՝ 5096–ով ավելի նախորդ տարվա համեմատությամբ։

2018թ. հունվարի 1–ից 18–ը ոստիկանները հայտնաբերել են 223 ոչ սթափ վարորդ՝ 112–ով պակաս այս տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տոնական և հետտոնական օրերին ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարող 335 վարորդ։

Մեծ է նաև պահպանվող հատուկ տարածք տեղափոխված տրանսպորտային միջոցների թիվը։ Այս տարի՝ հունվարի 1–ից 18–ը պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 729 տրանսպորտային միջոց, որոնց վարորդները խախտել են երթևեկության կանոնները, չեն ունեցել համապատասխա փաստաթղթեր կամ բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հատուկ պահպանվող տարածք էր տեղափոխվել 175 մեքենա ՝ 454–ով պակաս, քան այս տարի։

Ոստիկանությունից հայտնում են, որ  նվազել են ՃՏՊ–ների հետևանքով զոհերի թիվը։ Եթե նախորդ տարի հունվարի 1–ից 18–ը տեղի ունեցած վթարների հետևանքով զոհվել էր 26 մարդ, ապա այս տարի զոհերի թիվը 15–ով նվազել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ