News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վենեսուելայում կալանավորվել են մի խումբ զինվորական սպաներ, որոնք զենք են գողացել եւ առեւանգել են չորս պաշտոնյայի։Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին։

Տեսանյութերում, որոնք տարածվել են Twitter-ում, զինված զինվորների խումբը կանգնած է մթության մեջ, նրանց առաջնորդը կոչ է անում վենեսուելացիներին սատարել իրենց ապստամբությանը։ «Դուք խնդրում էիք, որպեսզի մենք դուրս գանք փողոցներ եւ պաշտպանենք սահմանադրությունը»,- ասում է տղամարդը, ով իրեն Լուիս Բանդրես է անվանում։

Նա հայտնում է, որ խոսում է ռազմական բազայից, որը Կարակասի մոտակայքում գտնվող Կոտիզ քաղաքում է, եւ որտեղ ավելի ուշ կալանավորվել են սպաները։

Անվտանգության ուժերը վաղ առավոտյան շրջապատել են բազան։ Ի պատասխան՝ բնակիչներն այրել են աղբը եւ փակել փողոցները։ Զինվորականները նրանց դեմ արցունքաբեր գազ են օգտագործել։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ