News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հունվարի լույս 12–ի գիշերը, ժամը 05։00-ի սահմաններում Ավանից Առինջ գյուղ տանող ճանապարհին կայանված «Օպել» մակնիշի մեքենան փորձել են թալանել, սակայն մեքենայի տերը աղմուկից արթնացել է եւ հասկանալով՝ ինչ է կատարվում՝ անմիջապես ահազանգել է 1-02 հեռախոսահամարով։  Դեպքի վայր ժամանած պարեկայինները Աշխաբադի փողոցում նկատել են առանց համարանիշների սլացող «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որին կանգնեցրել եւ վարորդով հանդերձ բերման են ենթարկվել Ոստիկանության Ավանի բաժանմունք։ Կասկածանքով բերման ենթարկված 23-ամյա Վոլոդյա Գասպարյանը, որը Երեւանի բնակիչ է, հատուկ է համարանիշները հանել տեսախցիկների ֆիքսելուց խուսափելու համար։ Նա հայտնել է, որ Ավանից Առինջ գյուղ տանող ճանապարհին կայանված «Օպել» մակնիշի մեքենայի դիմապակին կոտրել է, գողացել է ղեկի պատյանը, փորձել է գողանալ նաեւ մարտկոցը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներից ելնելով՝ հանցագործությունը ավարտին չի հասցրել, փախել է՝ մտածելով, որ դեպքի վայրում մնալու պարագայում կբռնվի։ Ընդ որում, փախչելիս մեքենայով հարվածել է թիրախ ընտրած մեքենայի թափարգելին։

Դեպքի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն է կատարվում, դեպքի մանրամասները պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ