News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ոստիկանները ժամեր անց բացահայտել են Կիրանց գյուղի խանութից հունվարի 11-ին կատարված գողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։

Անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էր դռան փականը եւ խանութից գողություն կատարել։

Ոստիկանները նույն օրը ժամեր անց Իջեւանից գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին Երեւանի բնակիչ Արման Տոնոյանին, Արմավիրի մարզից Սերյոժա Ստեփանյանին, Մանվել Հովհաննիսյանին եւ եւս մեկ ուղեւորի։

Պարզվել է, որ գողությունը կատարել է Սերյոժա Ստեփանյանը։

Մեքենայից հայտնաբերվել է 280 տուփ տարբեր տեսակի ծխախոտ։

Խանութի տիրոջը պատճառվել էր 150 հազար դրամի վնաս։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Պարզվել է, որ Արման Տոնոյանը նախորդ տարի Տավուշի մարզի գյուղերի խանութներից գողություններ էր կատարվել։

Արման Տոնոյանը,  Սերյոժա Ստեփանյանը, Մանվել Հովհաննիսյանը ձերբակալվել են, կատարվում է նախաքննություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ