News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՏՏ ինդուստրիայի հսկաները մարդու գործողությունները ապրանքի են վերածում: Նրանք աննկատ վերահսկում են օգտատիրոջ ամեն մի քայլը եւ կառավարում  նրա վարքը: Տեղեկատվության հավաքման եւ հետագա մանիպուլյացիաների համակարգը նոր կապիտալիզմ է: Եվ նրա զարգացումը վերահսկելը ավելի է բարդանում:

Հետեւելու հիման  վրա կառուցված նոր բիզնես մոդելների ֆենոմենի մասին պատմում է Հարվարդի բիզնեսի դպրոցի հետազոտող Շոշաննա Զուբոֆը:

«Կապիտալիզմի վերահսկողության դար» գրքում նա նկարագրում է այն սկզբունքները, որոնցով աշխատում են ժամանակակից ՏՏ ինդուստրիայի հսկաները, գրում է  HighTech-ը:

Օգտատիրոջ վարքի համընդհանուր մոնիթորինգի եւ վերահսկողության  դարաշրջան է: «Մարդը դարձել է հում նյութի աղբյուր», — գրում է Զուբոֆը:

«Առաջ մենք փնտրում էինք Google-ում, իսկ հիմա Google-ն է փնտրում մեր մեջ: Առաջ մենք թվային ծառայություններն անվճար էինք կարծում, այժմ մեզ են անվճար համարում», — Guardian-ը մեջբերում է հետազոտողին:

Կորպորացիաները հարստանում են մարդու հաշվին. նրանք հետազոտում են նրան, խոշորացույցով զննում, իսկ հետ այդ տվյալների հիման վրա ալգորիթմներ հարմարեցնում: Արդյունքում Google-ը եւ Facebook-ը կանխատեսման համակարգերի անվան տակ մանիպուլյացիայի եւ շահարկման գործիքներ են ստեղծում:

Վերահսկող կապիտալիզմի պայմաններում առեւտրի գլխավոր օբյեկտ է դառնում  մարդու անձնական փորձը, որով, ինչպես պարզվում է կարելի է շուկայում գործառնություններ կատարել:

Ընդ որում օգտատերերի մեծամասնությունը չի պատկերացնում թե որքան խորն են ՏՏ հսկաները հետազոտում նրանց նախընտրությունները եւ հետաքրքրությունները: Ցանկացած որոնողական հարցում, լայք, գրառում, գեոլոկացիա, նկար, տեսանյութ եւ անգամ կետադրական նշան մեքենայական ուսուցման բազայով ալգորիթմին է ուղարկվում:

Զարմանալի չէ, որ անգամ անմեղ «Ես 10 տարի առաջ» մարտահրավերը, որը սկսվեց տարածվել Facebook-ում եւ Instagram-ում սոցցանցերի կողմից որպես մտածված քայլ համարեցին՝ արհեստական ինտելեկտին մարզելու համար:

Զուբոֆի կարծիքով օգտատիրոջ վարքի կանխատեսման մեխազնիմները բիզնես մոդելի զարգացման հերթական շրջապտույտ չեն, այլ կապիտալիստական կարգի նոր փուլը, որը վերջնական արդյունքում խաթարում է ժողովրդավարությունը:

Այս պայմաններում հասարակությունը բաժանվում է վերահսկողների եւ վերահսկվողների:

Չարժե սպասել, որ կորպորացիաները ինքնակարգավորմամբ կզբաղվեն: Նրանց համար գոյություն ունեցող համակարգի պահպանությունը գոյատեւելու երաշխիք է:

«Վերահսկիչ կապիտալիստներից գաղտնիություն պահանջելը նույնն է, ինչ Հենրի Ֆորդին խնդրել ձեռքով հավաքել ամեն մի Ford T-ն: Կամ խնդրել ընձուղտին կարճացնել իր պարանոցը», — եզրափակում է Զուբոֆը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ