News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Օրեգոն նահանգում տղամարդը սպանել է իր ամենամերձավոր մարդկանց: USA.one-ը հայտնում է, որ մահացել է 4 մարդ՝ ներառյալ նորածին երեխան: Եվս մեկ կին եւ 8-ամյա աղջիկը վնասվածքներ են ստացել:

Հանցագործության վայր ժամանած ոստիկանները ստիպված էին մարդասպանին գնդակահարել: 42-ամյա Մարկ Լեո Գագոն անհայտ պատճառով հարձակվել է իր ազգականների վրա:

Նա սպանել է իր ծնողներին՝ Ջերեմի եւ Պամելա Բրեմերներին, ինչպես նաեւ կյանքից զրկել է ընկերուհուն՝ Շայնա Սվիթցերին եւ 9-ամսական դստերը: Բոլորը սպանվել էին սառը զենքով:

Մահվանից առաջ ոստիկանությանը հասցրել է կանչել զոհերից մեկը: Հանցագործության վայր ժամանելով՝ սպաները տեսել են, որ տղամարդը փորձում է սպանել 8-ամյա աղջկան: Երեխային փրկելով՝ ոստիկանները կրակ են բացել: Դրա շնորհիվ Շայնա Սվիթցերի առաջին ամուսնությունից դուստրը ողջ է մնացել: Վնասվածքներ է ստացել նաեւ հարեւանուհին, որը դարձել էր սարսափելի հաշվեհարդարի վկան: Պարզվում է, թե տղամարդն իր զոհերին կոնկրետ ինչով է սպանել: Սերժանտ Բրայան Ջենսենի խոսքով՝ մարդասպանի տանը մեծ քանակությամբ սառը զենքեր են գտել, այդ թվում՝ մաչետե եւ թրեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ