News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, փորձելով Համայնքների պալատին համոզել դուրս բերել Brexit-ի հետ կապված իրավիճակը փակուղուց եւ քվեարկել ԵՄ-ից դուրս գալու պայմանագրի օգտին, միաժամանակ մերժել է ԵՄ-ին անդամակցության մասին երկրորդ հանրաքվեի անցկացման կոչերը եւ ոչինչ չի ասել իր հնարավոր հրաժարականի ու արտահերթ ընտրությունների մասին՝ հայտնում է BBC-ն։

Երկուշաբթի խորհրդարանում իր ելույթի ժամանակ Մեյը երկու անգամ կրկնել է, որ երկրորդ հանրաքվեի մասին առաջարկությունը, իր կարծիքով, չի հավաքի անհրաժեշտ ձայներ եւ ԵՄ-ից «փլուզումային» դուրս գալուց խուսափելու համար ամենաիրականանալի հնարավորությունը պայմանագրի օգտին քվեարկելն է։

Երկուշաբթի Բրիտանիայի վարչապետը կրկին պայմանագիրը դրել է Համայնքների պալատի քվեարկությանը։ Անցյալ կիրակի խորհրդարանը ռեկորդային մեծամասնությամբ մերժել էր այդ նախագիծը։

Խորհրդարանը Մեյին պարտավորեցրել է պայմանագրի նոր տարբերակ առաջարկել, սակայն դա անհնար է, թեկուզ այն պատճառով, որ Եվրամիությունը բազմիցս հայտարարել է, թե չի պատրաստվում վերանայել պայմանագիրը։

ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու մասին պայմանագրի երկրորդ քվեարկությունը կկայանա հունվարի 29-ին։ Թերեզա Մեյը խոստացել է այդ ժամանակը օգտագործել բոլոր կուսակցությունների, այնուհետեւ Բրյուսելի հետ բանակցելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ