News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահի օգնական Ֆաուդ Ալեքսերովը հասկացրել է, որ իշխանությունները պատրաստ են ազատ արձակել բլոգեր Մեհման Հուսեյնովին, իսկ ավելի ստույգ՝ նրա հենդեպ նոր գործ չեն «սարքի»։

Հիշեցնելով, որ Մեհման Հուսեյնովը իր գործում արդարություն ապահովելու խնդրանքով դիմել է նախագահին՝ Ալեքսերովը հայտնել է, թե նման դիմում են ներկայացրել նաեւ մի խումբ իրավապաշտպաններ։

«Նախագահը Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազին խորհուրդ է տվել, հաշվի առնելով դատապարտյալի երիտասարդությունը եւ այն, որ նա արդեն երկու տարի պատիժ է կրում, եւ նրա ընտանեկան դրությունը եւ տարեց հոր հասակը՝ Մեհման Հուսեյնովի գործում առաջ պլան մղել հումանիզմը»,- ասել է Ալեքսերովը։

Այս խոսքերից կարելի է եզրակացնել, որ բլոգերի դեմ նոր քրեական գործը կփակվի՝ նշում է contact.az-ը՝ հավելելով, որ «ծեծված» պահակ Ալին հանկարծ կհաշտվի Մեհմանովի հետ՝ հաշվի առնելով նրա երիտասարդությունը, իսկ վկաները կհաստատեն , որ նման բան չի եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ