News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Կերչի նեղուցում երկու նավերի վրա հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 10-ի՝ հայտնում է РБК-ն։ Եւս 14 նավաստիների հաջողվել է փրկել։

Տանզանիայի դրոշով երկու նավեր հունվարի 21-ի երեկոյան այրվել են Կերչի նեղուցի շրջանում։ Երկու նավերն էլ կայանված են եղել չեզոք ջրերում։ ՏԱՍՍ-ի աղբյուրի համաձայն, նրանք խարիսխ են գցել։ «Այդ խարսխային կայանատեղին անօրինական է»,- ասել է գործակալության աղբյուրը։

«Ռոսմորրեչֆլոտ»-ի տվյալներով, նրանցից մեկի վրա պայթյուն է տեղի ունեցել, որից հետո կրակն անցել է երկրորդ նավին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել միջադեպի հետեւանքով երեք զոհված նավաստիների մասին։

«Կանդի» նավի վրա գտնվել է 17 մարդ, որոնցից 9-ը Թուրքիայի քաղաքացիներ, 8-ը՝ Հնդկաստանի։ «Մաեստրո» նավի վրա եղել է 14 մարդ, 7 Թուրքիայի եւ 7 Հնդկաստանի քաղաքացիներ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հավելելով, որ միջադեպը նեղուցում նավագնացության վրա չի ազդել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Ապրիլի 24-ին` ժամը 00:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել...
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Ամենաշատ