News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիա նահանգից սենատոր Կամալա Հարիսը հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել 2020թ․ նախագահական ընտրություններին՝ հույս ունենալով դառնալ Թրամփի մրցակիցը։

Հարիսը Հնդկաստանից եւ Յամայկայից միգրանտների դուստր է, ով հանդես է գալիս իբրեւ ժողովրդավարության, արժանապատվության եւ հավասարության պաշտպան։ Իր առաջադրման մասին նա հայտարարել է տեսանյությում, որը ցուցադրվել է ABC ալիքի «Բարի լույս, Ամերիկա» ծրագրով։ Նրա առաջադրման հայտարարությունը համընկել է քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար սպանված Մարտին Լյութեր Քինգի օրվա հետ։

Նախկինում Հարիսը զբաղեցրել է Քալիֆորնիայի գլխավոր դատախազի պաշտոնը։ Երկու տարի առաջ ընտրվելով Սենատում, Հարիսը հայտնի է գործող ներկայի վարչակազմի կարեւոր պաշտոններում նշանակումների դեմ իր հաստատակամ առարկություններով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ