News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 22-ին, ժամը 01:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արմավիր - Սարդարապատ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ 48-ամյա Տ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում: Պատահարի հետեւանքով ուղեւոր 67-ամյա Ջ. Խ.-ն տեղում մահացել է, իսկ մյուս ուղեւորները՝ 17-ամյա Ջ., 18-ամյա Ա., 9-ամյա Հ. Հ.-ները, 38-ամյա Հ. Ն.-ն  եւ վարորդը հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ, որտեղ Հ. Ն.-ն մահացել է, Ջ. Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ Ա. Հ.-ինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Ժամը 03:20-ի սահմաններում Տ. Հ.-ն տեղափոխվել է Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ջ. եւ Հ. Հ.-ները՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ Ջ. Հ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Հ. Հ.-ինը՝ բավարար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Ամենաշատ