Նիդեռլանդների Հելմոնդ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով տուժել է երկու երեխա, հայտնում է NL Times պորտալը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:
Նշվում է, որ վիրավորվել են 2 եւ 12 տարեկան աղջիկներ:
Ոստիկանությունից հայտնել են, որ անհայտ անձը կրակել է կողքից անցնող մեքենայի վրա, որում եղել է կին երկամյա դստեր հետ:
Հարձակվողները թաքնվել են, ոստիկանները հիմա նրանց որոնում են: