News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ես ստիպված եմ անդրադառնալ հայաստանյան ընտրությունների մասին Ադրբեջանի պատվիրակների ելույթներին, ընտրություններից հետո ստեղծված նոր հնարավորություններին, ինչպես նաեւ նախկին քրեական վարչակարգին:  Այս մասին Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանում Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցի քննարկման ժամանակ իր ելույթում նշել է հայկական պատվիրակության ներկայացուցիչ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Եթե որեւէ մեկը խոսում է քրեական վարչակարգի մասին, ապա Ադրբեջանի պատվիրակները վերջիններից են, որ կարող են խոսել այդ մասին: Հենց այս պահին զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում Ադրբեջանում, որտեղ մարդիկ պահանջում են ազատել քաղաքական բանտարկյալներին եւ որտեղ նրանց իրավունքներն ու ազատությունները ոտնահարվում են ամենախայտառակ կերպով:

Ադրբեջանը չի կատարել ՄԻԵԴ-ի քաղաքական բանտարկայլներին վերաբերող որոշումները եւ այս ֆոնին դուք խոսում եք Հայաստանի ժողովրդավարացման մասին:

Ժողովրդավարության ավելցուկ ոչ մի երկրում գոյություն չունի: Մենք ունենք դրա առաջխաղացումը կամ հետընթացը: Ես շատ ուրախ եմ, որ ժողովրդավարությունը Հայաստանում հաստատուն կերպով զարգանում է: Այդուամենայնիվ, ծիծաղելի է այդ գործընթացներին վերաբերող հայտարարություններ լսել Ադրբեջանից. երկիր, որտեղ առկա են լրջագույն թերություններ դեմոկրատացման գործընթացներում եւ որ ավելի կարեւոր է՝ մարդու իրավունքների եւ ազատությունների ոլորտում:

Հուսով եմ՝ այստեղ բոլորը հասկանում են, որ այս սադրիչ ելույթների նպատակը գլխավոր քննարկումները լիագումար նստաշրջանի օրակարգից շեղելն է, այդ թվում քաղաքական բանտարկյալների իրավիճակը Ադրբեջանում: Ամեն դեպքում, հայկական պատվիրակության անունից ես կցանկանայի ասել, որ մենք ուրախ ենք տեսնել՝ որքան ուշադիր են հետեւում են մեր ադրբեջանական գործընկերները Հայաստանում ժողովրդավարական զարգացումներին եւ հուսով եմ, որ նրանք կսովորեն մեզանից՝ ինչպես է ժողովրդավարությունը լինում:

Ուստի, ես ձեզ խորհուրդ կտայի զբաղվել ձեր ժողովրդավարությամբ: Ես մաղթում եմ ձեզ թավշյա հեղափոխություն որքան հնարավոր է շուտ՝ ձեր իսկ բարօրության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ