News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հուսով է, որ հոգաբարձուների խորհրդի նոր անդամները համալսարանը կտանեն զարգացման ուղով, սակայն չի կարծում, թե խորհրդի նախորդ անդամները պասիվ են եղել։  «Իրենց ուժերի ներածին չափով աշխատել են։ Գնահատականներ տալու ժամանակ չէ, աշխատելու ժամանակ է»,–այսօր՝ հունվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Նախորդ խորհրդի աշխատանքները ԵՊՀ ռեկտորը լավ է գնահատում, նշում է՝ հոգեբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը եթե ոչ ամեն օր, ապա գոնե ամիսը մի քանի անգամ համալսարանի գործերով զբաղվում էր. «Ես դժգոհ չեմ եղել խորհրդի նախորդ կազմից»,–նշում է Արամ Սիմոնյանը։

Նա, սակայն, պնդում է՝ ինքը չէր կարող խոչընդոտել հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարմանը կամ նրանց գործունեությանը. «Ինչպե՞ս կարող էի խոչընդոտել հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարմանը կամ նրանց գործունեությանը, եթե ես պարտավոր եմ կատարել իրենց որոշումները»։     

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ