News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան եւ ԱՄՆ-ն իրենց առաջնորդների երկրորդ գագաթնաժողովին պետք է հասնեն ապամիջուկայնացման եւ կայուն խաղաղության հաստատման կոնկրետ պայմանավորվածությունների: Երեքշաբթի Yonhap գործակալության հետ հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել Հարավային Կորեայի ԱԳ նախարար Կան Գյոն Հվան:

«Նպատակները դրված են, ուստի երկրորդ գագաթնաժողովը պետք է դրանց հասնելու կոնկրետ համաձայնություններ ունենա: Եթե դա տեղ ունենա, ապա շրջադարձային կարեւոր պահ կդառնա»,- կարծում է Կան Գյոն Հվան:

«2018 թվականի հունիսի 12-ին Սինգապուրում տեղի ունեցած Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի առաջին գագաթնաժողովը ինքնին պատմական իրադարձություն էր, իսկ դրա արդյունքը դարձավ համատեղ նպատակների շատ լայն շրջանակի հաստատումը»,- նշել է նա:

Հարավային Կորեայի ԱԳ նախարարը նաեւ կարծում է, որ Փհենյանից իր պահանջների «նշաձողը Վաշինգթոնը չի իջեցրել»: «ԱՄՆ նպատակն է ամբողջական ապամիջուկայնացումը, որն ամրագրված է ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձեւերում: Վաշինգթոնն, ըստ էության, Փհենյանի հետ բնակցություններ է վարում ամբողջ համաշխարհային հանրության անունից»,- նշել է նա:

Սպասվում է, որ ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի վերջին, իսկ անցկացման վայրի մասին ավելի ուշ կհայտարարվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ