News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հունվարի 22-ին Երեւանում մեկնարկեց կապի ոլորտում Ռադիոհաճախականության սպեկտրի եւ արբանյակային ուղեծրերի (ՌՍԱ) կարգավորման Տարածաշրջանային համագործակցության հանձնաժողովի 14-րդ նիստը, որի շրջանակում ԱՊՀ-ՌՍԱ անդամ երկրները կպատրասվեն Ռադիոկապ-2019 համաշխարհային համաժողովին (ՌՀՀ-19, ITU), որը տեղի է ունենալու 2019 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 22-ը Շարմ էլ Շեյխում (Եգիպտոս):

Նիստի շրջանակում Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գեղամ Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստի ժամանակ քննարկվելու են թվային հեռուստատեսության զարգացման, ռադիո մոնիթորինգի եւ ռադիահաճախականության սպեկտրի կառավարման հարցերը:

«Նպատակն է աշխատանքներ կազմակերւպել եւ կոնսենսուսի ու ընդհանուր ստանդարտների հասնել թվային հեռուստատեսության զարգացման տեխնիկական կարգավորման եւ ռադիոհաճախականության սպեկտրի օգտագործման մեջ, ինչը անչափ կարեւոր է հատկապես ընդհանուր սահմաններով երկրների համար: Ձեռք բերված տարածաշրջանային համաձայնագրերը եւ համապարփակ տեսքով ստեղծված տարածաշրջանային ստանդարտները պետք է ներկայացվեն ՌՀՀ-19-ում»,- պարզաբանեց փոխնախարարը՝ շարունակելով, որ ռադիոհաճախականության սպեկտրի կարգավորման աշխատանքներին, որոնք ուղղված են կարգավորման ընդհանուր մեթոդների հայտնաբերմանը, մասնակցում են որակյալ մասնագետներ: Նիստին մասնակցում են այս ոլորտի ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Բելառուսից:

«Անչափ կարեւոր է, որ տարածաշրջանային աշխատանքային խմբերը հավաքվել են Երեւանում, քանի որ սա ոչ միայն ռադիոհաճախականության օգտագործման ոլորտում երկրների շահերի պաշտպանության հնարավորություն է տալիս, այլեւ տարածաշրջանային համագործակցության խորացման»,- նշեց փոխնախարարը:

«Ռադիոհաճախականության օգտագործման ոլորտում գլխավոր խնդիրը վստահության պակասն է, եւ առաջիկա համաժողովում հիմնական շեշտադրումը պետք է կատարվի հատկապես վստահության մեծացման վրա, եւ միաժամանակ չպետք է մոռանալ անվտանգության մասին»,- նիստի ժամանակ նշեց ՌՀՀ-19-ի նախապատրաստման ՌՍԱ խմբի նախագահ, Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խորհրդական Ալբերտ Նալբանդյանը:

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ աշխարհի բոլոր երկրները ձգտում են ռադիոհաճախականության սպեկտրն օգտագործել լավագույն արդյունավետությամբ՝ իրականացնելու համար սեփական ռադիոկապի եւ ռադիոհեռարձակման համակարգերը: Հայաստանը, ինչպես եւ մյուս երկրները, այս շերտերն ակտիվորեն օգտագործում է ըստ միջազգային պայմանավորվածությունների: Ռադիոհաճախականության սպեկտրի սկզբունքները, կանոնները եւ անվանական արժեքները որոշվում են Էլեկտրակապի միջազգային միության Ռադիոկապի կանոնակարգով եւ պարտադիր փաստաթուղթ է բոլոր երկրների համար: Յուրաքանչյուր 3-4 տարին մեկ կազմակերպվող ՌՀՀ խնդիրն է անհրաժեշտության դեպքում այս փաստաթղթում համապատասխան շտկումներ կատարելը: Ընդ որում՝ յուրաքանչյուր նիստին ուղեկցում է Ռադիոկապի ասամբլեան, որն ապահովում է համաժողովի աշխատանքի եւ ռադիոկապի կանոնակարգի գիտատեխնիկական հիմքերը: Համաժողովի ժամանակ որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա:

«Խոսքը ռադիոհաճախականության սպեկտրի ճիշտ օգտագործման մասին է, որը բնական ռեսուրս է, սակայն յուրաքանչյուր երկիր իրավունք ունի այն իր օրենքներին համապատասխան օգտագործել: Սա օբյեկտիվ իրականություն է, այն չի կարելի անտեսել, եւ եթե ինչ-որ մի երկիր խախտում է տվյալ կանոնները, այն պատասխան միջոցներ է ստանում, սակայն դա կործանարար կերպով է ազդում նաեւ այլ երկրների վրա»,- նշեց մասնագետը:

Նա հավելեց, որ Հայաստանը հետաքրքրված է ռադիոհաճախականության սպեկտրի օգտագործման կանոնների պահպանմամբ եւ ՌՀՀ-ին մասնակցելու համար ժամանակին կատարված նախապատրաստումը երկրին հնարավորություն է տալիս գրագետ պաշտպանել իր շահերը ռադիոհաճախականության սպեկտրի օգտագործման ոլորտում:

«Այդ շահերը ձեւավորվում են ռադիոհամայնքի կողմից տնտեսության պահանջների հիման վրա, ինչը շատ արդիական է համընդհանուր թվայնացման պայմաններում»,- եզրափակեց Նալբանդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինը հավանություն է տվել ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին համաձայնագրի փոփոխություններին
Արձանագրության համաձայն՝ ցանկում ներառված են արտաքին տնտեսական գործունեության ապրանքային նոմենկլատուրայի լրացուցիչ կետեր․․․
Կառավարությունը հաստատեց «ԱՊՀ շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը
Հիմնավորման մեջ ասվում, է, որ օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2000 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրված «Անկախ Պետությունների…  
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 24-ին Աշգաբադում
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի անդամները կքննարկեն խորհրդի արտահերթ նիստի օրակարգը...
Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի ղեկավարը մեղադրել է Արևմուտքին ՌԴ տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ
«Բելառուսի տարածքն առանցքային նշանակություն ունի եվրասիական տարածաշրջանում գերակայության համար ապագա դիմակայությունում»․․․
Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների հետ համագործակցության առաջնահերթության մասին
Նրա խոսքով, ռուսական դիվանագիտությունը միտված է շարունակել զգալի ներդրում ունենալ պետության դինամիկ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծման...
«Ադրբեջանի ղեկավարությունը ձգտում է խաղաղությունը հուսալի դարձնել». ԱՊՀ գլխավոր քարտուղարի տարօրինակ հայտարարությունը
«Ալիևը հաղթանակը կարող է նպաստել ջանքերի ակտիվացմանը»․․․
Ամենաշատ