News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի նախաձեռնությամբ նոր թափ է հաղորդվել նախորդ տարի մեկնարկած ծրագրին:

Քաղաքաշինության կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ Ծրագրով առաջարկվում է «Սեւան» ազգային պարկի Լճաշեն-Սեւանի թերակղզի հատվածում հանգստի եւ զբոսաշրջության գործառույթների զարգացման համար կտրուկ փոխել ինչպես տարածքին առնչվող իրավական կարգավորումները, այնպես էլ տարածքի գոտեւորման եւ կառուցապատման սկզբունքները՝ ստեղծելով ներդրումների համար գրավիչ պայմաններ:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի համոզմամբ, նախագիծը խթանելու է ներդրումային ծրագրերի հոսքը տարածաշրջան:

Ստեղծվելու է գործառույթների այնպիսի համադրություն եւ գործառնական գոտիների հերթագայություն, որը բնականոն կերպով փոխանցելու է զարգացումը մի գոտուց դեպի մյուսը, ինչպես նաեւ խթանելու է ամբողջ համակարգի ինքնազարգացումը:

Ընդունելով գծային զարգացման սկզբունքը՝ ծովափնյա հետիոտն ճեմուղու երկայնքով ստեղծվելու են քոթեջային, հյուրանոցային կառուցապատման գոտիներ, ընդմիջելով դրանք՝ առեւտրի, սպասարկման, սննդի օբյեկտների, լանդշաֆտային զբոսայգիների, մանկական պարկերի, ակտիվ հանգստի եւ զվարճանքի գոտիներով:

Խոսքը մոտ 10 կմ երկարություն ունեցող լճափնյա հետիոտն ճեմուղու մասին է (promenade), որը ծառայելու է կառուցապատումից ազատ (լողափնյա տարածքներ, բնական լանդշաֆտ) եւ կառուցապատվող գոտիների բաժանիչ գիծ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Մալուխներ, կահույք, թղթյա պարագաներ արտադրող ընկերություններն արտոնություն ստացան. Խոստանում են 17 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Ամենաշատ