News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չորս բանտարկյալներ հարձակվել են Կամենսկ Շախտինսկ քաղաքի №12 ուղղիչ գաղութի անվտանգության ծառայության աշխատակիցների վրա, տուժածների վիճակը բավարար է, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայության Ռոստովի մարզի ներկայացուցիչը:

Քրեակատարողական հիմնարկում միջադեպ տեղի էր ունեցել դեռեւս հունվարի 17-ին: Ըստ գերատեսչության ունեցած տվյալների, ուղղիչ հիմնարկի տարածքում արտահերթ խուզարկման ժամանակ մի քանի դատապարտյալներ փորձել են այլ խմբերից դատապարտված բանտարկյալների հանձնել արգելված իրեր` դրանք թաքցնելու համար:

«Ի պատասխան անձնակազմի օրինական պահանջին՝ անմիջապես հանձնել արգելված իրերը, եւ դրանք առգրավելու փորձի ժամանակ չորս դատապարտյալներ ակտիվ ֆիզիկական դիմադրություն են ցույց տվել՝ ձեռքերով եւ ոտքերով հարվածելով ուղղիչ գաղութի անվտանգության բաժնի երկու աշխատակիցներին», - ասել է աղբյուրը:

Գաղութի մյուս աշխատակիցները միջամտել են, առգրավել արգելված իրերը եւ դատապարտյալներին ըստ իրենց ջոկատների բաժանել: Դատապարտյալների նկատմամբ ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ չեն կիրառվել, նշել է Պատիժների կատարման դաշնային ծառայության  մարզային ներկայացուցիչը: Հարձակմանը մասնակցած դատապարտյալներին պատժիչ մեկուսարան են տեղափոխել: Տուժած աշխատակիցները ստացել են առաջին բժշկական օգնություն: «Նրանց վիճակը բավարար է», - ասել է աղբյուրը:

Միջադեպի փաստով կազմակերպվել է ստուգում, որի նյութերը կուղարկվեն քննչական մարմիններ: Այս պահին հաստատությունում իրավիճակը կայուն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ