News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ղազախստանի պետքարտուղար Գուլշարա Աբդիկալիկովան հանդիպել է Ղազախստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի հետ, հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Պետքարտուղարն ընդգծել է, որ Ղազախստանին եւ Հայաստանին միավորում են սերտ պատմական եւ մշակութային կապերը: ԵՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ եւ այլ ինտեգրացիոն միություններում արգասաբեր համագործակցություն է իրականացվում:

Պետքարտուղարը Ղալաչյանին շնորհավորել  է խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ եւ վստահություն հայտնել,  որ նոր կազմով Հայաստանի խորհրդարանի ակտիվ աշխատանքը դրական ազդեցություն կունենա երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման վրա:

Աբդիկալիկովան նշել է, որ Եվրասիական ինտեգրման շրջանակներում երկու երկրների փոխգործակցությունը նպաստում է տնտեսական հարաբերությունների զարգացմանը: 2018 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում Ղազախստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 10.4 մլն դոլար` ավելանալով 19.5 տոկոսով: (արտահանումը`4,9 մլն դոլար, ներմուծումը` 5,5 մլն դոլար):

«Ղազախստանի եւ Հայաստանի հարաբերություններում հատկապես կարեւոր է մեր մշակութային եւ հումանիտար համագործակցությունը: Մշտապես անցկացվում են տարբեր մշակութային, գիտական եւ սպորտային միջոցառումներ, եւ սերտ կապեր են հաստատվում երիտասարդների եւ կրթական հաստատությունների միջեւ: Երկու երկրների միջեւ կապող օղակ է Ղազախստանում ապրող հայկական սփյուռքը», - ասել է պետքարտուղարը:

Հանդիպման ավարտին Գ. Աբդիկալիկովան Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ղալաչյանին հաջողություն է մաղթել երկկողմ համագործակցության զարգացման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ