News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մասնագետները չափել են չինական Սանշա քաղաքի տարածքում գտնվող բնական ջրամբարի խորությունը եւ եկել այն եզրակացության, որ հսկայական բնական ջրհորի խորությունը ռեկորդային է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի շրջակա միջավայրի օվկիանոսային կանխատեսման պետական կենտրոնին:

Ըստ գիտնականների՝ ջրամբարի խորությունը մի փոքր գերազանցում է 300 մետրը: Նախրոդ ռեկորդակիրը՝ Բահամյան կղզիների Դինու երկնագույն անցքը, մոտ 200 մ խորություն ունի:

Խորջրյա քարանձավի պաշտոնական անվանումը Յունլե է («Հավերժական ուրախություն»): Մասնագետները պատմել են, որ մակերեւույթին անցքի տրամագիծը 130 մ է եւ աստիճանաբար նեղանում է մինչեւ 36 մ:

«Այս երկնագույն անցքը մեծ գիտական, պատմական եւ մշակութային արժեք ունի», — նշել են Չինաստանի շրջակա միջավայրի օվկիանոսային կանխատեսման պետական կենտրոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ