News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Ուտար Փրադեշ նահանգի Շահջահանփուր քաղաքում նորածին աղջկա են փրկել, ում ծնողները ողջ-ողջ թաղել էին հոգեւորականի պահանջով, հայտնում է Daily Mail պարբերականը:

Տանտրայի քուրմը 20 օրական աղջկա ծնողներին համոզել է, որ նա դիվահար է: Նա պնդել է, որ տանը նրա ներկայությունը նրանց կյանքը կփչացնի: Դրանից հետո նրանք որոշել են դստերը թաղել: Մոր քույրը աղջկան տարել է լճակի մոտ եւ նրան փոսի մեջ է դրել:

Մի քանի ժամ հետո, երբ օդի ջերմաստիճանը նվազել է մինչեւ 3 աստիճան, մանկական լացի ձայնը լսել է մի անցորդ: Նա արագ գտել է լացի ակունքը եւ հանել սառած երեխային: «Այսպիսի դաժանություն: Չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի էր երեխային թողնել նման ցրտին»,- ասել է նրան գտած անցորդը:

Աղջիկը հիվանդանոցում է, վիճակը կայուն է: Հոգեւորականին, հորը, մոր քրոջը եւ նրա ամուսնուն կալանավորել են: Մորը հաջողվել է թաքնվել, նրան որոնում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
Օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային…
ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կիրառելու հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնելու հիմքերն է ուսումնասիրում
Քրեական վարույթով մեղադրյալ Ս․ Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվելու վերաբերյալ հաղորդում ստացվել է․․․
Ամենաշատ