News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ադրբեջանը հոգնել է Ալիեւների իշխանությունից: Նման կարծիք է հայտնել բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ հունվարի 22-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Հսկայական նավթային եկամուտներով երկիրն ավելի վատ է ապրում, քան Հայաստանը: Պետք չէ թերագնահատել Ադրբեջանի ժողովրդին: Ադրբեջանում շատ խելացի մարդիկ կան, նրանք ուզում են ապրել ազատ երկրում: Նրանք տեսել են, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում եւ ուզում են նույնը նաեւ իրենց մոտ լինի», - նշել է բլոգերը:

Նրա կանխատեսմամբ, առաջիկա մի քանի տարիներին Ադրբեջանում ինչ-որ բան տեղի կունենա: «Բայց արդյո՞ք Հայաստանի համար դա լավ կլինի, մեծ հարց է: Ալիեւը, ինչ էլ լինի, կանխատեսելի է: Նրանք, ովքեր գալիս են փոխարինելու նրանց, կգործեն ժողովրդի շահերից, ոչ թե կլանի, եւ պարզ չէ, թե դա ինչպես կանդրադառնա», - գտնում է Լապշինը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ադրբեջանական հասարակությունը պատրաստ է խաղաղության, սակայն ղեկավարությունը պատրաստ չէ: «Խաղաղությունը Հայաստանի հետ կհանգեցնի Ալիեւի կլանի անկմանը, եւ նրանք կձգձգեն իրավիճակը: Նրանք ոչ թե  խաղաղության կարիք ունեն, այլ թշնամու կերպարի եւ ցանկացած գնով իշխանության պահպանման», - ընդգծել է բլոգերը:

2016թ. վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի խնդրանքով, որը նրան ընդգրկել էր «սեւ ցուցակում»` առանց Բաքվի հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել՝  բավարարել Ադրբեջանի խնդրանքը եւ արտահանձնել Լապշինին: Բաքվում դատարանը Լապշինին դատապարտեց 3 տարվա ազատազրկման: 2017թ․ սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անսպասելիորեն ստորագրեց Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին հրամանագիրը: Ինչպես պարզվեց, նույն օրը բանտում փորձ էր արվել սպանել Լապշինին, եւ Ադրբեջանի իշխանությունները ջանում էին այն ներկայացնել որպես ինքնասպանության փորձ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը
Մոտ երեք տարի պահանջվեց, մինչեւ ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին․․․
Ադրբեջանը բողոք է ներկայարցել ՄԻԵԴ-ում Լապշինի մահափորձի փաստով գործի վերանայման համար
«Հիանալի նորություն։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ում գործի վերանայման համար․․․
Լապշին. Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումն այսուհետ մտավ պատմության մեջ
«Եվ այժմ Ալիեւի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում...
Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու եւ դաժան խոշտանգումների մեջ...
Լապշին. Ես մի քիչ խղճում եմ Իլհամ Ալիեւին, նա վաղուց նման նվաստացման չէր ենթարկվել
Սկզբում նա անձամբ եւ ամենաբարձր մակարդակով մեկնաբանեց իմ ձերբակալման այս ամբողջ պատմությունը, քննարկեց Լուկաշենկոյի հետ, պարծեցավ, իմ հետեւից ուղարկեց իր անձնական ինքնաթիռը․․․
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ
Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել․․․
Ամենաշատ