News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 21-ին՝ ժամը 4:55-ին, Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ աճուկային շրջանի ծակած-կտրած վերք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Մասիս քաղաքի՝ 1998 թվականին ծնված բնակչուհի:

Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Մասիս քաղաքի Հերացու փողոցի վերջնամասում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Երեւան քաղաքի 20-ամյա բնակչուհին դանակով հարվածել է հասակակից աղջկան՝ վերջինիս պատճառելով ծանր մարմնական վնաս:

21.01.2019 թվականին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել է, տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող սեւ գույնի ծալովի դանակը:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Ամենաշատ