News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նուկպո Կլեման Կիկին (նստավայրը՝ ք.Մոսկվա):

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին, մաղթել արդյունավետ գործունեություն եւ համոզմունք հայտնել, որ՝ որպես փորձառու դիվանագետ, նա իր մասնագիտական կարողություններն ու գիտելիքները կծառայեցնի երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանը:

Նշելով, որ Հայաստանը ձգտում է ակտիվացնել փոխգործակցությունն աֆրիկյան պետությունների՝ մասնավորապես մայրցամաքի ֆրանկոֆոն երկրների հետ, Հանրապետության նախագահը կարեւոր է համարել վեր հանել այն ուղղություններն ու ոլորտները, որտեղ առկա են գործակցության իրական նախադրյալներ ու փոխադարձ հետաքրքրություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ