News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան կանչել է Իտալիայի դեսպանին այն բանից հետո, երբ Իտալիայի փոխվարչապետ Լուիջի Դի Մայոն ֆրանսիացիներին մեղադրել է Աֆրիկան շահագործելու մեջ, հաղորդում է The Local-ը:

Նշվում է, որ Լուիջի Դի Մայոն կրկնել է իր կարծիքն այն մասին, որ Աֆրիկայում ֆրանսիական քաղաքականությունը աղքատության եւ արտագաղթի պատճառ է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Ֆրանսիան կանչել էր Իտալիայի դեսպանին:

«Եթե մարդիկ այսօր հեռանում են, դա այն պատճառով է, որ եվրոպական երկրները, նախ եւ առաջ Ֆրանսիան, երբեք չեն դադարել տասնյակ աֆրիկյան երկրները գաղութացնելուց», — հավելել է Դի Մայոն:

Ֆրանսիան նրա մեկնաբանություններն «անընդունելի  եւ անհիմն է» անվանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ