News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հնդիկ հնագետները Կալահանդի շրջանում Ասուրգար ամրոցի պեղումների ժամանակ հայտնաբերել են հնագույն կառույցների ավերակներ եւ մեծ թվով արտեֆակտներ, ներառյալ զարդեր:

The Hindu-ն հայտնում է, որ հանգետների խումբը՝ Դիբիշադ Գարնայակի ղեկավարությամբ, մեծ թվով իրեր է պեղել: Արտեֆակտները գտնվել են Ասուրգար ամրոցի հետազոտության ժամանակ:

Դրանց տարիքը կազմում է մոտ 2300 տարի: Մասնավորապես՝ հայտնաբերվել են մեծ քանակությամբ արծաթե մետաղադրամներ, մատանիներ եւ ականջօղեր, մեծ թվով հուլունքներ եւ ապարանջաններ սերդոլիկից, հասպիսից, նռնաքարից, ագաթից եւ մարջաններից: Գտածոները ցույց են տալիս, որ ասուրգարցիները ակտիվորեն առեւտուր են արել ծովագնացների հետ:

Գտնվել է նաեւ ոչ մեծ անիվ եւ նետի ծայր: Ասուրգարը 4 պատերով ամրոց էր, հյուսիսային, արեւելյան եւ հարավային կողմերից պաշտպանված ջրանցքով, իսկ արեւմտյան՝ Սանդուլ գետով: Դարպասները, որոնցից յուրաքանչյուրը պահպանում էր աստվածություններին, դուրս էին գալիս բոլոր 4 կողմերում:

Ամրոցի ներսում կլոր կառույցները վեր էին խոյացել սեպաձեւ աղյուսներով եւ թրծակավի սալերով: Ասուրգարի բնակիչները, հավանաբար, օգտագործել էին նաեւ քարի մանրախիճը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ