News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն արեւմտյան երկրներին մեղադրել է ընդդմիադիր սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի գործի վրա լույս սփռելու ցանկության բացակայության մեջ եւ հայտնել միջազգային հետաքննություն սկսելու նախապատրաստման մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք տեսնում ենք, ինչպես են նրանք, ովքեր խոսում են աշխարհում մամուլի ազատության մասին, թաքցնում են դա (Խաշոգջիի սպանությունը), երբ փող են տեսնում... Այժմ մենք պատրաստվում ենք միջազգային հետաքննությանը, առաջիկա օրերին  դրա համար անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք», - Ստամբուլում ելույթի ժամանակ ասել է Չավուշօղլուն:

Washington Post-ի համար աշխատող եւ վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող լրագրող Ջամալ Խաշոգջին անհետացել էր 2018 թվականի հոկտեմբերին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան այցելելուց հետո:

Սաուդյան իշխանությունները միայն երկու շաբաթ անց խոստովանել էին, որ նա սպանվել է հյուպատոսությունում վիճաբանության արդյունքում, այս գործով ձերբակալվել է 11 մարդ: Հինգ կալանավորների համար Սաուդյան Արաբիայի դատախազությունը մահապատիժ էր պահանջել:

Ստամբուլի դատախազությունը հայտարարել էր, որ Խաշոգջիի սպանությունը կանխամտածված էր, լրագրողի մարմինը անդամատվել էր եւ ոչնչացվել այն բանից հետո, երբ նա խեղդամահ էր արվել հյուպատոսությունում:

Թուրքիան Սաուդյան Արաբիայից պահանջում է արտահաձնել հանցագործության մեղավորներին, ինչպես նաեև տեղեկություն հայտնել Խաշոգջիի մարմնի գնտվելու մասին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր էր համարել,  որ Սաուդյան թագաժառանգը տեղյակ է եղել Խաշոգջիի  սպանության մասին, սակայն հասկացրել,  որ մտադիր չէ նոր միջոցներ ձեռնարկել թագավորության դեմ: Միացյալ Նահանգները պատժամիջոցների ցուցակում 17 սաուդցի հպատակի էին ներառել, որոնք, ըստ Վաշինգթոնի, ներգրավված են սպանության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ