News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունենում արտերկրի գործընկերների հետ: Հունվարի 22-ի առավոտյան վարչապետը նախ հանդիպել է «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության խորհրդի անդամ Քրիստինա Ահմաջյանին, ապա Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաոկային:

Քրիստինա Ահմաջյանի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության հետ համագործակցությամբ եւ մեր երկրում վերջինիս հնարավոր գործունեությամբ: Վարչապետի խոսքով՝ կառավարության նպատակն է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսականի, եւ այդ նպատակով տնտեսական ոլորտում նախատեսվում են մեծ եւ իրական փոփոխություններ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ մեր երկրում առկա է տեխնոլոգիական զարգացման մեծ ներուժ, եւ այդ առումով «Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս»-ի գործունեությունը կարող է լինել հեռանկարային:

Քրիստինա Ահմաջյանը կարեւորել է Հայաստանում տեղի ունեցող գործընթացները ներդրումային նոր ծրագրերի ներգրավման առումով եւ պատրաստակամություն է հայտնել օժանդակել ՀՀ կառավարությանը` ճապոնական տարբեր ընկերությունների հետ կապեր եւ համագործակցություն հաստատելու գործում: Ճապոնական ընկերության խորհրդի անդամը նշել է, որ առաջիկայում պատրաստվում է հետագա համագործակցության նպատակով այցելել Հայաստան:

Նիկոլ Փաշինյանը եւ Շինիչի Կիտաոկան քննարկել են JICA-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքին ու ուղղություններին, ինչպես նաեւ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայկական կողմը շահագրգռված է ընդլայնել գործակցությունը JICA-ի հետ եւ պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` փոխշահավետ նոր ծրագրեր իրականացնելու եւ համագործակցության նոր ուղղություններ նախատեսելու համար:

Շինիչի Կիտաոկան իր հերթին ընդգծել է, որ իրականացվող բոլոր ծրագրերը կրելու են շարունակական բնույթ: Նա նշել է, որ առաջիկայում Հայաստան է այցելելու JICA-ի փորձագիտական խումբը` փոխգործակցության հեռանկարներն ու նոր ուղղություններն ուրվագծելու նպատակով:

Զրուցակիցները կարեւորել են նաեւ Ճապոնիայի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացումը՝ հաշվի առնելով, որ առկա է զարգացման մեծ ներուժ:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաեւ «eBay» ընկերության փոխնախագահ Գեթի Ֆոսթերի հետ: Վարչապետը կարեւորել է ինտերնետ-աճուրդային ընկերության գործունեությունը եւ նշել, որ այն համահունչ է տեղի ունեցող տեխնոլոգիական տրանսֆորմացիային: Կառավարության ղեկավարը հավելել է, որ ինտերնետ-առեւտրի, էլեկտրոնային վճարումների եւ հեռահաղորդակցության ոլորտում eBay-ի գործունեությունը մեծ պահանջարկ ունի մեր երկրում եւ կարեւորել Հայաստանում վերջինիս կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնումը:

Վարչապետը հավելել է նաեւ, որ 2019 թվականի հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Բարձր տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումը եւ eBay ընկերությանը հրավիրել մասնակցելու ֆորումի աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաեւ Հայաստանում ՏՏ ոլորտի առաջանցիկ տեմպերով զարգացման փաստը:

Գեթի Ֆոսթերը պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստան` մեր երկրում eBay-ի գործունեության հեռանկարները եւ ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները քննարկելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ