News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աֆղանստանցի մի քանի քաղաքագետներ երկրի վարչապետ Աբդուլլահ Աբդուլլահին մեղադրել են ընտրական օրենսդրության խախտման մեջ՝ երկրի ղեկավարի պաշտոնում նրա առաջադրումը ոչ իրավաչափ անվանելով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Աբդուլլահ Աբդուլլահը, որը մի քանի տարի Աֆղանստանի վարչապետն է, հունվարի 20-ին առաջադրվել է երկրի նախագահի պաշտոնի թեկնածու՝ այն նույն օրը, երբ պետության գործող ղեկավար Մոհամմադ Աշրաֆ Գանին: Վերլուծաբանները Աբդուլլահին քննադատել են, որ մինչեւ իր թեկնածության առաջադրումը պետական գործիչը պաշտոնից հրաժարական չի ներկայացրել, ինչպես դա պահանջում է երկրի օրենսդրությունը:

«Օրենքը պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր պաշտոնյա, ով ցանկանում է պայքարել նախագահական պաշտոնի համար, լքի իր ներկայիս պաշտոնը: Դա անելուց հրաժարվելը օրենքի խախտում է»,- «Փաժվաք» գործակալությանն ասել է քաղաքագետ, Քաբուլի համալսարանի պրոֆեսոր Վադիր Սաֆին:

Նա շեշտել է, որ այս կարգը չի տարածվում երկրի նախագահի վրա, քանի որ պետության ղեկավարի հրաժարականը քաղաքական վակուում է ստեղծում: Նույնպիսի կարծիքի է նաեւ մեկ այլ քաղաքական փորձագետ Մոհամմադ Հարունը, որը հայտարարել է, որ վարչապետի եւ նրա տեղակալների կողմից իրենց պաշտոնների պահպանումը «ոչ իրավաչափ» է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ