News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով Իրանի միջուկային համաձայնագրի շրջանակներում  ԱՄՆ-ի կողմից պարտավորությունների կատարման խախտումները, այդպիսի կառավարության հետ ցանկացած բանակցություն անիմաստ է: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին, հաղորդում է Tasnim-ը:

 «Միացյալ Նահանգները չի անցել Իրանի միջուկային համաձայնագրի համատեքստում փորձարկումը, այդ պատճառով Իրանը չի կարող վստահել նրան որեւէ այլ դաշտում»,-հայտարարել է Շամհանին: Նրա խոսքերով, ԱՄՆ-ի հետ բանակցություններն անօգուտ են: «Մենք այլեւս չենք կարող իրանական ժողովրդի ժամանակը ծախսել անպտուղ գործընթացների վրա»: «Մեր ազգը, որն անցած քառասուն տարիների ընթացքում, զգոնորեն չեզոքացրել է Սպիտակ Տան կողմից սաբոտաժի բոլոր գործողությունները, կխափանի ԱՄՆ-ի դավադրությունը` հենվելով նաեւ ներքին կարողությունների վրա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ