Լաթաքիայում ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, 14-ը վնասվածքներ են ստացել։ ՍԱՆԱ պետական տեղեկատվական գործակալությունը նշում է, որ նախնական տվյալներով՝ Ալ Համամ հրապարակում տեղի ունեցած միջադեպի պատճառը եղել է Suzuki մակնիշի ավտոմեքենայի պայթեցումը։
Լաթաքիա քաղաքի առողջապահության վարչության տնօրենը հայտնել է, որ ահաբեկչության հետեւանքով մահացել է խաղաղ բնակիչ, 14 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Հրապարակի տարածքում եւս մեկ պայթուցիկ սարք ականազերծվել է։