News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզում հիմնվում է բրդի վերամշակման գործարան՝ իր բոլոր ենթակառուցվածքներով ու արտադրական հոսքագծերով: Այս մասին հայտնում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից։

«Կինոյի նախկին շենքը, որը մինչեւ այժմ չէր օգտագործվում, վերածվել է բրդի վերամշակման գործարանի ու աշխատանքով կապահովի ոչ միայն Ամասիայի, այլեւ հարակից համայքների բնակիչներին: Սարքավորումները հիմնականում կներկրվեն Իտալիայից եւ Չինաստանից, կլինեն նաեւ տեղական արտադրության սարքավորումներ: Ակնկալվում է, որ սարքավորումները կտեղադրվեն փետրվարի կեսին, իսկ գործարանը պաշտոնապես կբացվի ապրիլին:

Ծրագիրը կօգնի տեղական 14 ՓՄՁ-ներին զարգացնել իրենց կարողությունները եւ մարզում կստեղծվի 60 մշտական աշխատանք: Ծրագրի շնորհիվ զբաղվածության կենտրոններում գրանցված 150 աշխատանք փնտրողներ կկարողանան զարգացնել իրենց հմտությունները վերապատրաստման, աշխատաշուկայում մրցունակության բարձրացման շնորհիվ: ՓՄՁ-ները եւ բուրդ վերամշակող գործարանը կմիավորվեն՝ ստեղծելով տարածաշրջանային ասոցիացիա, որը կխթանի արդյունավետ գործարար հարաբերություններն ու ապրանքների վաճառքը: Այսպիսով, Շիրակի մարզը կդառնա որակյալ թելի եւ բրդի արտադրության կենտրոն:

ԵՄ աջակցությամբ Ամասիայում եւ շրջակա 8 համայնքներում վերականգնվում է բրդի արտադրության ամբողջ արժեշղթան: «ԵՄ-ն Շիրակի մարզին՝ նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագիրն իրականանում է Եվրոպական միության, Հայաստանի տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող Տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրի շրջանակում: Երկամյա ծրագրի ընդհանուր բյուջեն 549,819 եվրո է (ԵՄ ներդրումը՝ 335,000 եվրո):

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ