News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն լավատեսորեն է տրամադրված Չինաստանի հետ առաջիկա առեւտրային բանակցությունների հանդեպ, որոնք կկայանան Վաշինգթոնում։ Նա վստահ է, որ «լավ արդյունք» կլինի։

Բարձրաստիճան չինական պատվիրակությունը ԱՄՆ մայրաքաղաք կժամանի հունվարի 30-ին, քանի որ երկու կողմերն էլ ձգտում են առեւտրային հակամարտության դադարեցման մասին համաձայնագիր ստորագրել։

Տեսակապի միջոցով դիմելով Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի պատվիրակներին՝ Պոմպեոն ասել է, որ «հարաբերությունների ուղղությունը կորոշվի այն սկզբունքներով, որոնց դավանում է Ամերիկան»՝ հայտնում է AP-ն։ Նա նաեւ նշել է, որ դրանց թվում են «ազատ ու բաց ծովերը» եւ «համաձայնագիրը՝ արդար ու փոխադարձ առեւտրի մասին, երբ յուրաքանչյուր երկիր հնարավորություն ունի մրցակցել արդար, թափանցիկ եւ բաց հիմունքներով»։

Պոմպեոյի խոսքերով, եթե Պեկինն այս քաղաքականությունն ընդունի, ինքը «վստահ է, որ երկու երկրները միասին կբարգավաճեն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ