News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը դատապարտված չեն նոր սառը պատերազմի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ կոչ անելով Մոսկվային փոփոխել քաղաքականությունը այնպիսի հարցերում, ինչպիսին Ուկրաինայինն է՝ հայտնում է AFP-ը։

«Սա այն դեպքը չէ, երբ մենք սառը պատերազմում մրցակցության ենք դատապարտված»,- հայտարարել է Պոմպեոն՝ տեսակապի միջոցով ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում։

Խոսելով այն մասին, որ Վաշինգթոնը տեսնում է աշխարհի երկու խոշորագույն միջուկային տերությունների միջեւ ռիսկերի նվազեցման կարեւորությունը՝ Պոմպեոն հավելել է․ «Պետք է ասեմ, որ դա պայքար էր»։

Նա մատնանշել է Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների ընտրություններին Մոսկվայի միջամտության փորձերը, ինչպես պնդում են ամերիկյան հատուկ ծառայությունները։ «Նման վարքագիծը հարիր չէ այն երկրներին, որոնք ուզում են միջազգային հանրության մաս դառնալ»,- ասել է Պոմպեոն։

«Եւ մենք հուսով ենք, որ նրանք (Ռուսաստանը) կվերադառնան ճիշտ ուղի, կնախաձեռնեն գործողություններ, որոնք նրանց կտանեն դեպի օրենքի գերակայության, կարգուկանոնի եւ ազատության ճանապարհ»,- հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ