News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մարդատար ավտոմեքենայի ղեկին նստած անհայտ անձը փորձել է կոտրել Վարշավայի նախագահական նստավայրի դարպասները, հաղորդում է «Գազետան»՝ վկայակոչելով PAP-ին: Հաղորդվում է, որ 36-ամյա տղամարդն արդեն ձերբակալված է:

Գործակալության տվյալներով, անհայտ անձը նաեւ վրաերթի է ենթարկել ոստիկանին, ով փորձել է կանգնեցնել նրան: Տուժողը տեղափոխվել է հիվանդանոց:

Ճշտվում է, որ Լեհաստանի նախագահի մամլո ծառայությունը եւ Լեհաստանի կառավարության պարեկային ծառայությունը հաստատել են անծանոթի կողմից պետության ղեկավարի նստավայրի տարածք մուտք գործելու փորձի մասին տեղեկատվությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ