News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Գեներալ Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվեց։ Այս որոշումն այսօր կայացրեց վերաքննիչի դատավոր Արսեն Նիկողոսյանը՝ բավարարելով գլխավոր դատախազության բողոքը։ Դատարանը նաեւ մերժեց պաշտպանական կողմի ներկայացրած գրավի միջնորդությունը։ 

Շուտով գեներալին տեղափոխեցին կալանավայր։ Մանվել Գրիգորյանը, տեղեկանալով դատարանի որոշման մասին, ինքնակամ էր ներկայացել։ 

Կալանավորման այս որոշումը շամպայնով նշեցին դատարանի առաջ հավաքված մի խումբ էջմիածնեցիներ։ 

Այլ տրամադրություն էր հակառակ թևում․ Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը պնդեց, որ կալանքի որևէ հիմք չկար։ 

Դատարանի որոշումը NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանեց նաեւ Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը․ «Արդարադատություն չկա, բոլորը ենթարկվում են փողոցին»,- ասաց նա։

Ինքնապարգեւատրումների թեման դեռ կրքեր է բորբոքում․ նոր իշխանությունների բացահայտվող եւ հներին հիշեցնող հակումները խաշի, փողի հանդեպ ԱԱԾ նախկին փոխտնօրենը համարում է կերուխում ժանտախտի ժամանակ։  

Խորհրդարանում ընտրություն է, բայց արդեն կահույքի, նորեկներից մի քանիսը սենյակների կահույքը հարամարեցնում են իրենց ճաշակին։ Խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը բերել է կաշվեպատ բազմոց, և սկսել է վերանորոգել սենյակը։  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը սենյակը վերանորոգել չի պատրաստվում, միայն տեսարանը կփոխի՝ պատի նկարը, բազմոցի դիրքը։ 

Ալեքսանդր Լապշինը, Բաքվի սև ցուցակի ամենահատնի դեմքերից մեկը, Երևանում ասուլիս է տվել, թեման՝ Ադրբեջան։ Ըստ Լապշինի՝ այնտեղ հոգնել են Ալիեւների իշխանությունից, եւ նշաններ կան, որ առաջիկա տարիներին ինչ-որ լուրջ բան տեղի կունենա։ 

Դոլարի փոխարժեքն աննշան աճել է՝ կազմելով 485 դրամ, եվրոն 551 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 626, ռուսական ռուբլու փոխարժեքը 7 ու 29 դրամ է: 

Հայաստանում հունվարի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ +4+6: 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ