News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գիտնականների միջազգային խումբը գետնի ջրերի համակարգչային մոդելավորում է կատարել եւ հաշվարկել, թե դրանց քանակության վրա ինչ ազդեցություն կունենա կլիմայի փոփոխությունը, հայտնում է HighTech-ը: Նրանք հայտնաբերել են, որ 100 տարի հետո ստորգետնյա ջրերի պաշարը կվերականգնվի միայն կիսով չափ, եւ դա խմելու ջրի դեֆիցիտի կհանգեցնի չորային տարածաշրջաններում: Եթե խնդիրը չլուծվի, ապագա սերունդների համար ջուրը շքեղություն կդառնա:

Անձրեւաջրերի մաքրման գործընթացը, որը տեղի է ունենում ստորգետնյա շերտերում եւ հավաքվում գետնի տակ, կարող է տեւել հարյուրամյակներ եւ տարածաշրջանից մյուս տարածաշրջան անցնելիս տարբերվում է: Շոգի մեծացող ժամանակահատվածները եւ առավել կործանարար փոթորիկները ազդում են ստորգետնյա ջրերի պաշարների վրա, հատկապես երաշտային մարզերում:

Բրիտանական Քարդիֆի համալսարանից Մարկ Կատբերտը որպես օրինակ նշել է Սահարան, որի տակ հիմա տեղի են ունենում այս նույն գործընթացները: Անապատի բնահողային ջրերը մինչեւ հիմա կրում են կլիմայական փոփոխությունների ազդեցությունը, որ տեղի են ունեցել 10 հազար տարի առաջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ