News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 22-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին: Ողջունելով հյուրին, խորհրդարանի ղեկավարը, արժեւորել է երկու երկրների միջեւ հաստատված համագործակցությունը` մասնավորապես կարեւորելով օրենսդիր մարմինների շփումները, փոխայցերն ու փորձի փոխանակումը: Միրզոյանըը համոզմունք է հայտնել, որ այսուհետ եւս միջազգային տարբեր հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների միջեւ փոխգործակցությունը կշարունակվի: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին՝ ԱԺ նախագահը, նշել է, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այս հարցում միանշանակ է, եւ հարցի լուծումը հնարավոր է համարում բացառապես խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։

Միրզոյանը նաեւ շնորհակալություն է հայտնել Շվեդիայի Ռիգսթագին` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման համար: Ուլրիկ Թիդեստրոմը համոզմունք է հայտնել, որ հայ-շվեդական համագործակցությունը կընդլայնվի տարբեր ոլորտներում, կամրապնդվեն կապերը ոչ միայն միջխորհրդարանական համագործակցության համատեքստում, այլ նաեւ խորհրդարանների գլխավոր քարտուղարների եւ աշխատակազմերի մակարդակով: Դեսպանը վստահեցրել է, որ իր երկրի խորհրդարանը չի ուշացնի Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ