News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հետ չկանգնել Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու իր պահանջից՝ այն դեպքում, որբ երկրի պատմության մեջ ամենաերկար «շաթդաունը» հատել է մեկ ամսվա սահմանը՝ հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Առանց պատի մեր երկիրը երբեք չի ունենա սահմանային եւ ազգային անվտանգություն։․․․ Պետք է վերջապես ամեն ինչ ճիշտ անել։ Չնահանջե՛լ»,- Twitter-ում գրել է Թրամփը

Միաժամանակ Գերագույն դատարանը վճիռ է կայացրել ոչ վարչակազմի օգտին՝ հայտարարելով, որ դեռեւս որեւէ որոշում չի կայացնի մանուկ հասակում երկիր անօրինական բերված մոտ 700 000 միգրանտների պաշտպանության մասին նախկին նախագահ Բարաք Օբամայի որոշումը չեղյալ համարելու հայցի վերաբերյալ։

Իսկ Սենատում հանրապետականները սկսել են «շաթդաունը» դադարեցնելու եւ պատի համար միջոցներ հատկացնելու փորձերը։ Այդ հարցով քվեարկությունը կարող է կայանալ հինգշաբթի օրը, թեեւ որեւէ վստահություն չկա, որ անհրաժեշտ թվով դեմոկրատներ կպաշտպանեն որոշումը։

«Շաթդաունի» պատճառով տուժել են մոտ 800 000 պետական աշխատողներ, որոնցից 420 000-ը շարունակում են աշխատել առանց աշխատավարձի, իսկ մնացածները հարկադիր արձակուրդ են ուղարկվել։ Ոմանք ստիպված են ժամանակավոր աշխատանք գտնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ