News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կրկնել է ազգային ինքնիշխանության պաշտպանության համար «ամուր սահմաններ» ունենալու ԱՄՆ նախագահի կոչերը՝ հայտնում է AFP-ն։

«Ամբողջ աշխարհում նոր քամիներ են փչում։ Ես կասեի, որ սա դրական երեւույթ է»,- տեսակապի միջոցով ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում՝ ասել է Պոմպեոն։

Նրա խոսքերով, վերջին տարվա ընթացքում «ընտրողները մերժել են այն քաղաքական գործիչներին եւ քաղաքական դաշինքները, որոնք, նրանց կարծիքով, չէին ներկայացնում իրենց շահերը»։ Որպես օրինակ, նա բերել է Թրամփի ընտրությունը եւ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեն՝ իրադարձություններ, որոնք ապշեցրել են համաշխարհային էլիտային։ Նա հիշատակել է նաեւ ընտրություններում իտալական «Հինգ աստղ» շարժման եւ Բրազիլիայում ծայրահեղ աջ Ժաիր Բոլսոնարոյի, Մալայզիայի վարչապետ Մախատխիր Մոհամադի հաղթանակները։

Ընդ որում, Պոմպեոն խոստովանել է, որ միջազգային ինստիտուտների մասին Թրամփի քննադատությունը զայրացնում է, սակայն հերքել է, որ Միացյալ Նահանգներն ավելի են մեկուսացվել։

«Բանն այն է, որ երբեմն առաջնորդությունը եւ դժվար հարցեր բարձրացնելը ստիպում է մյուսներին անհանգստանալ։ Հնարավոր է՝ նրանք դեռեւս պատրաստ չեն նայելու այդ խնդիրների աչքերին»,- ասել է Պոմպեոն, ապա հավելել․ «Բայց մենք պատրաստ ենք։ Մենք գիտենք, որ այդ մարտահրավերների դեմ պետք է պայքարել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ