News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ երկրում ժողովրդավարության վերականգնման հարցում վենեսուելացիները օգտվում են Միացյալ Նահանգների «անվերապահ աջակցությունից»՝ հայտնում է AP-ն։

Իր տեսաուղերձում Փենսը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին անվանել է «իշխանությանը անօրինական հասած բռնակալ»։ Նրա խոսքերով, ԱՄՆ-ը օրինականորեն ընտրված Ազգային ասամբլեայի ճանաչման հարցում միանում է «ազատատենչ» ազգերին։ Փենսը նշել է, որ սատարում է Մադուրոյին «ուզուրպատոր» հայտարարելու եւ անցումային կառավարություն ստեղծելու Ազգային ժողովի նախագահ եւ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի որոշումը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ