News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանի Ագն-ը անհիմն է համարել Գերմանիայի կողմից իրանական Mahan Air ավիաընկերության չվերթների արգելումը՝ հայտնում է ԻՌՆԱ-ն։

ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Հաշեմիի խոսքերով, Mahan Air ավիաընկերության հանդեպ Գերմանիայի արգելքը հիմնված է ոչ ճիշտ տեղեկատվության վրա, որ ներկայացրել են նրանք, ում դուր չեն գալիս Թեհրանի եւ Բեռլինի լավ հարաբերությունները։

Հաշեմին վկայակոչել է Mahan Air-ի լավ վարկանիշը եւ հույս է հայտնել, որ Գերմանիան կվերանայի իր որոշումը։

Գերմանիան Mahan Air-ին արգելել է աշխատել երկրի օդանավակայաններում։

Գերմանիայի դաշնային ավիացիոն վարչության ներկայացուցիչները Mahan Air-ին Գերմանիայից եւ Գերմանիա ուղեւորատար չվերթները դադարեցնելու մասին ծանուցում են ուղարկել։

Mahan-ը, որ մեծությամբ Իրանի երկրորդ ավիաընկերությունն է Iran Air-ից հետո, շաբաթական չորս չվերթներ էր իրականացնում Թեհրանի եւ գերմանական Դյուսելդորֆ ու Մյունխեն քաղաքների միջեւ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ