News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի Ազգային ասամբլեան, որը վերահսկվում է ընդդիմության կողմից, երեքշաբթի օրը չեղյալ է համարել Ամերիկյան պետությունների կազմակերպությունից (ԱՊԿ) դուրս գալու նախագահ Նիկոլաս Մադուրոյի որոշումը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«ԱՊԿ-ին Վենեսուելայի անդամակցությունը շարունակելու նախագիծն ընդունվել է միաձայն»,- հայտնել է խորհրդարանը։

Դաշինքը լքելու որոշման մասին Մադուրոն հայտարարել էր դեռեւս 2017թ․ ապրիլին։ Նա պահանջել էր, որ երկիրն անհապաղ դուրս գա կազմակերպությունից, թեեւ այդ գործընթացը երկու տարի է տեւում եւ պետք է ավարտվեր այս տարվա ապրիլի 27-ին, որը Մադուրոն արդեն տոն է հայտարարել։ ԱՊԿ-ն չի ճանաչում Մադուրոյի նախագահական նոր իրավասությունները, որոնք սկսվել են հունվարի 10-ին՝ մինչեւ 2025թ․ ժամկետով։

Խորհրդարանը նաեւ հատուկ ներկայացուցիչ է նշանակել ԱՊԿ-ում, ով պետք է երաշխավորի կազմակերպությունում Վենեսուելայի անդամակցության շարունակվելը։ Դա կլինի նախկին պատգամավոր եւ փաստաբան Գուստավո Տարե Բրիսենյոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ