News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

"Մարտի 1"-ի հարցը հիմա ավելի ակտուալ և քննարկվող թեմա է դարձել, քան Արցախի` իրականում Հայաստանի գոյության հարցը, իսկ Արցախի հարցը գնալով ավելի է լրջանում Ադրբեջանի ոգևորության ու Հայաստանի անգետության ֆոնին․ ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Փաստորեն, մենք Արցախի բանակցությունների մասին ինֆորմացիոն շրջափակման մեջ ենք հայտնվել և շրջափակման մեխանիզմներից մեկը Մարտի 1-ի հարցը թոփ թեմա դարձնելն է:

Սակայն այստեղ մեկ այլ խնդիր էլ կա, 2008թ. թվականի դեպքերը Ղարաբաղի խնդրի կոնտեքստը ունեին` Տեր-Պետրոսյանն երբեք չէր թագցնում, որ փորձում էր իշխանության գալ այդ խնդիրն իրեն և մեզ հայտնի եղանակով լուծելու համար:

Պատահական չի, որ այսօր Արցախի խնդրում ակտիվ գաղտնի բանակցությունների ֆոնին զուգահեռ ակտիվացել է նաև "Մարտի 1"-ի հարցը: Փաստորեն, "2008-ին Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, իսկ հակառակ կարծիք ունեցողները` սխալ"- սա է մեսիջը Արցախի հարցի շուրջ ընթացող ակտիվ բանակցությունների ֆոնին "Մարտի 1" խնդրի ակտուալացումը:

Ամենացավալին այն է, որ "Մարտի 1" -ի ակտուալացումը Արցախի խնդրի կոնտեքստում, իր մեջ նոր "Մարտի 1" է պարունակում ու մենք մոտենում ենք այդ կետին:

Հ.Գ. "Մարտի 1" -ը օբյեկտիվորեն կարող է քննվել այն ժամանակ, երբ դրա կողմերից ոչ մեկը` Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը իշխանության ղեկին չլինեն և չունենան դատավարության վրա ազդելու լծակներ: Բայց այսօր օրակարգում Արցախի հարցն է:»,- ասված է նրա գրառման մեջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ