News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Նաիրի ինշուրանսի» հետ կապված աղմուկը եւս մեկ անգամ ստիպեց մտորել «հավասարների» եւ «ավելի հավասարների» մշտական դիլեմայի մասին: Բնավ կասկածի տակ չդնելով պատկան մարմինների գործունեության անաչառությունը, ինչպես նաեւ կոնկրետ այս դեպքում հնարավոր խախտումների առկայության հնարավորությունը, չենք կարող չարձանագրել մի քանի բան: Հայաստանում ապահովագրական ընկերությունները շատ չեն, դրանք կարելի  է հաշվել ձեռքի մատների վրա:

Ավելին՝ քիչ թե շատ այդ ոլորտի հետ թեկուզեւ հպանցիկ շփում ունեցողները գիտեն, որ ընկերությունների աշխատելաոճը առանձնապես չի տարբերվում: Այս իմաստով առավել տրամաբանական կլիներ, եթե պետությունը ոլորտում հնարավոր խախտումների դեմ պայքարին ձեռնամուխ լիներ համակարգային, ոչ թե խտրական մոտեցմամբ: Այս խտրական մոտեցման տպավորությունն, ընդ որում, անընդհատ ներկա է:

Ձերբակալվում է մանկապարտեզի մեկ տնօրեն, կարծես միայն այդ տնօրենն է, որ կոռուպցիոն գործարքներում կարող էր մասնակից լինել, քանդվում  է մեկ ապօրինի շինություն, կարծես միայն այդ շինությունն էր ապօրինի Երեւանում: Գուցե այս ամենը պատահականություն է, այն իմաստով, որ առանձին դեպքերն են հայտնվում պատկան մարմինների ուշադրության կենտրոնում, բայց ոչ երբեք համակարգային խնդիրները:

Ոչ ոք չի վիճարկում անօրինականությունների դեմ պայքարելու կարեւորությունը, մեղավորներին պատժելու անհրաժեշտությունը: Լրիվ ընդհակառակը: Բայց նույն այդ պատահականությունների շարքում երեւում է ներկայիս իշխանության քաղաքական հակառակորդների, քաղաքական թիրախների ստվերը:

Գուցե սա եւս պատահակա՞ն է: Հաշվի առնելով, որ հետհեղափոխական Հայաստանում իշխանության հասցեին հնչող ցանկացած մտահոգություն ստանում է՝ «բա Սերժի վախտ լա՞վ էր» որակի արձագանք, նշենք, որ, իհարկե, լավ չէր: Ավելին՝ արդարադատության խտրական կիրառումը ունեցել է գրեթե կազմակերպված բնույթ «Սերժի վախտ»: Բայց հիմա մենք ապրում ենք «Նիկոլի վախտ»: Իսկ Նիկոլի եւ Սերժի վախտերի միջեւ ճանապարհն անցել է հեղափոխությամբ: Սա ուղղակի, որպես հիշողության թարմացում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ