News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մանհեթենի դաշնային դատարանը կավատ Լավելեուս Պերսելի նկատմամբ, որը հայտնի էր «Կազինոյի արքան» մականունով, եւ կանանց ստիպում էր պոռնկությամբ զբաղվել, նրանց պարանոցին դաջում էր «կազինո» դաջվածքը, երեքշաբթի դատապարտեց 18 տարվա ազատազրկման, հաղորդել է Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Կավատ Լավելեուս Պերսելը, որը նաեւ հայտնի է որպես «Կազինոյի Արքա եւ Մայք Հիլ», դատապարտվել է 18 տարվաազատազրկման՝ Մանհեթենի դաշնային դատարանում»,-ասվում է» դատախազության հաղորդագրության մեջ։   

Նշվում է, որ սեքս-թրաֆիքինգով զբաղված դատապարտյալը կանանց ստիպում էր պոռնկությամբ զբաղվել՝ ուժի, խաբեության եւ պարտադրանքի միջոցով։ 

Մանհեթենի դատախազ Ջեֆրի Ս.Բերմանը պատմել է, որ Պերսելը՝ «դաժան ու տխրահռչակ գիշատիչը, ֆիզիկական բռնություն եւ ահաբեկում է կիրառել՝ քշելով կանանց սեռական ստրկության՝ սեփական հարստացման նպատակով»:

Առնվազն հինգ տարվա ընթացքում 2012թ.-ից մինչեւ 2017թ., դատապարտյալը զբաղվել է սեքս-առեւտրով եւ բազմաթիվ կանանց շահագործմամբ՝ ողջ երկրում, այդ թվում՝ Նյու Յորքում, Փենսիլվանիայում, Հյուսիսային Կարոլինայում։

«Մեղադրյալը հավաքագրել, հրապուրել,  տեղափոխել, ներկայացրել, ստացել եւ պահել է կանանց՝ փողով սեքսով զբաղվելու համար, նաեւ բռնություն, հարկադրում եւ ահաբեկում է կիրառել»,-ասված է դատախազության հայտարարության մեջ:

Նաեւ նշվում է, որ «օրինակ, ամբաստանյալը խեղդել է իր զոհերից ոմանց, ծեծի ենթարկել եւ սպառնացել, նաեւ՝ առեւանգել իր զոհերից մի քանիսին»:

Դատապարտյալը կիրառել է կոշտ ու դաժան կանոններ իր զոհերի համար։ Նա պահանջել է, որ ամբողջ աշխատած գումարը նրանք տան իրեն, նրան անվանել են «Հայրիկ», չեն խոսել ուրիշ տղամարդկանց հետ, կրել են միայն  որոշակի հագուստ, եւ նրանց պարանոցին նա դաջել է "կազինո» բառը:

Պերսելը կանանց հավաքագրել է սոցիալական ցանցերի միջոցով: Նա օգտագործել է Backpage.com հայտարարությունների կայքը՝ իր «բիզնեսը» գովազդելու համար: Բացի դրանից, դատախազության տվյալներով, «մեղադրյալը հպարտացել է կանանց նկատմամբ բռնությամբ՝ սոցիալական ցանցերում իր հաղորդագրություններում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ