News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետը, առանց խախտելու բուն բանակցային գործընթացի գաղտնիությունը, որոշակի պարզաբանումներ պետք է ներկայացնի հասարակությանը, թե ինչն է իրեն ստիպում ներգրավվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հապճեպ բանակցությունների մեջ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիրներից Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով երեկ Դավոսում Փաշինյանի ու Ալիեւի ոչ պաշտոնական հանդիպմանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Երեկ շվեյցարական Դավոսում շատերի համար անսպասելի տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի ոչ պաշտոնական հանդիպումը, որը սակայն, տեւեց ամբողջ 1,5 ժամ, ինչը վկայում է քննարկման նախապես պատրաստած օրակարգի, եւ ընդհանրապես լուրջ պատրաստության մասին։ 

Ես բազմիցս եմ առիթ ունեցել նշելու, որ բանակցային գործընթացի արագացումը չի բխում հայկական կողմի շահերից, քանի որ այսօր Ադրբեջանը, բազմաթիվ պատճառներով, դեռ հնարավորություն ունի հանդես գալ գերակա դիրքերից, այն դեպքում, երբ մեր նպատակը պետք է լինի այդ գերակայության լիակատար չեզոքացումը, եւ բանակցությունների տեղափոխումը այն դաշտ, երբ Ադրբեջանը այլեւս հնարավորություն չունի ուժային շանտաժ իրականացնել Հայաստանի եւ Արցախի նկատմամբ։ 

Այս պայմաններում, բացարձակ անհասկանալի է, թե ուր է շտապում Հայաստանի վարչապետը, եւ ինչու է նա ոչ պաշտոնական առիթ որոնում՝ օր առաջ հանդիպելու Ադրբեջանի նախագահի հետ։ Երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը տեղի է ունեցել տառացիորեն մեկ շաբաթ առաջ, եւ այդ հապճեպությունը կասկածելի է։

Կամ Ադրբեջանը մեզ իսկապես կարգավորման ֆանտաստիկ բարենպաստ պայմաններ է առաջարկում, եւ Հայաստանի վարչապետը օր առաջ փործում է դրանք ֆիքսել եւ «բաց չթողնել» հաջողությունը (ինչը խիստ կասկածելի է, դրա որեւէ նշան չկա), եւ կամ էլ Ադրբեջանը, ընդհակառակը, կոշտ ռազմական շանտաժ է սկսել մեր նկատմամբ, եւ հանդիպումը պետք է լարվածությունը պարպելու համար (ինչը եւս կասկածելի է, քանի որ մեկ շաբաթ առաջ նույն արտգործնախարարները խոսում էին ժողովուրդներին «խաղաղությանը պատրաստելու» մասին)։ 
Եթե ոչ մեկն է, ոչ էլ մյուսը, ակնհայտ հասկանալի պատճառ այս շտապողականության համար չկա, քանի որ այն այսօր բխում է Ադրբեջանի շահերից, եւ որեւէ կերպ չի բխում Հայաստանի շահերից։

Եթե կա ուրիշ, երրորդ պատճառ, ապա Հայաստանի վարչապետը պարտավոր է դրա մասին բացահայտ հայտնել մեր քաղաքացիներին։ Ընտրություններից առաջ նա բազմիցս հայտարարել է, որ ինքը սպասելու է Ադրբեջանի կողմից արվող իրական զիջումների ձեւակերպմանը՝ բանակցությունները վերսկսելու նպատակով, եւ եթե այսօր դրանք այդպիսի մեծ թափով վերսկսվել են, ապա կամ այդ զիջումների նախնական տարբերակը Ադրբեջանը ուրվագծել է, եւ դրա մասին մենք բոլորս, գոնե ընդհանուր գծերով, պետք է իմանանք, եւ կամ էլ այդպիսի զիջումներ չկան, եւ այդ դեպքում պարզ չի, ինչու է Հայաստանի նոր իշխանությունը շարունակում բանակցությունները՝ նախորդ իշխանություններից իներցիայով մնացած, եւ ըստ ամենայնի, փակուղային տրամաբանությամբ։ Այն մեր հասարակության կողմից միարժեք մերժվել է, եւ հիմա էլ կմերժվի, որքան էլ որ մեզ փորձեն «պատրաստել խաղաղությանը»: 

Ավելի հեռուն գնացող ենթադրություններ չեմ անում, սակայն կարծում եմ, որ Հայաստանի վարչապետը, առանց խախտելու բուն բանակցային գործընթացի գաղտնիությունը, որոշակի պարզաբանումներ պետք է ներկայացնի հասարակությանը, թե ինչն է իրեն ստիպում ներգրավվել այս հապճեպ բանակցությունների մեջ, եւ ինչ ենք մենք բոլորովս արդյունքում շահում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ