News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շարիաթի նորմերը հակասում են Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիային, ինչի հետ կապված Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողվի անդամ երկրների դատական համակարգում դրանց կիրառումն անհնար է: Այս մասին նշված է երեքշաբթի ԵԽԽՎ նիստում ընդունված բանաձեւում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Վեհաժողովը կարծում է, որ 1980-ական թվականներից ընդունված մարդու իրավունքների մասին տարբեր իսլամական հռչակագրերը, լինելով ավելի շուտ կրոնական, քան իրավական, չեն կարող իսլամը հաշտեցնել մարդու համընդհանուր իրավունքներին՝ հատկապես այն իմաստով, որ դրանք հետեւում են շարիաթի օրենքին՝ որպես իրենց հղումների միակ աղբյուր: Սա ներառում է 1990 թվականին ընդունված իսլամում մարդու իրավունքների մասին Կահիրեի հռչակագիրը, որը չնայած պարտադիր իրավաբանական ուժ չունի, իսլամում մարդու իրավունքների ոլորտում քաղաքականության տեսանկյունից խորհրդանշանական եւ քաղաքական նշանակություն ունի»,- նշված է ձայների մեծամասնությամբ ընդունված բանաձեւի կետերից մեկում:

Այս կապակցությամբ Ալբանիային, Թուրքիային եւ Ադրբեջանին (ԵԽԽՎ անդամներ են), ինչպես նաեւ Հորդանանին, Ղրղզստանին, Մարոկկոյին եւ Պաղեստինին, որոնք ըստ ժողովրդավարության ԵԽԽՎ գործընկերոջ կարգավիճակ ունեն, կոչ են արել քննարկել Կահիրեի հռչակագրից դուրս գալու եւ այս կամ այն տեսքով դրան աջակցելուց հրաժարվելու հնարավորությունը: Բանաձեւում եւ բանավեճերի ժամանակ ուշադրություն են դարձրել Հունաստանի առանձին մուսուլմանական համայնքներում, մասնավորապես Ֆրակիայի համայնքում շարիաթի օրենքների կիրառմանը: Աթենքին կոչ են անում ապահովել այդ համայնքներում մուֆթիների ազատ ընտրությունը, սակայն դրա հետ միաժամանակ հետեւել, որ նրանք չկատարեն արդարադատության գործառույթներ, եւ որպեսզի շարիաթի նորմերը ընդհանրապես երկրի տարածքում չկիրառվեն:

Փաստաթղթում նաեւ դատապարտվում է Մեծ Բրիտանիայի տարածքում «շարիաթական խորհուրդների» գործունեությունը, որոնք «չնայած չեն համարվում բրիտանական դատական համակարգի մաս, բայց… փորձում են ներկայանալ վեճերի կարգավորման այլընտրանքային ձեւ», հատկապես ամուսնությունների, ունեցվածքի ժառանգման եւ կոմերցիոն պայմանագրերի հետ կապված: ԵԽԽՎ-ն նշում է այս երեւույթին հակազդելու բրիտանական իշխանությունների գործունեությունը եւ կոչ է անում մուսուլման զույգերի համար պարտադիր դարձնել ամուսնությունը պաշտոնական մարմիններում գրանցելը:

ԵԽԽՎ-ն որպես ՄԻԵ Կոնվենցիային հետեւելու կուրսի ամրապնդման միջոցառում այդ երկրների կառավարություններին, կրոնական եւ քաղաքացիական հասարակություններին առաջարկում է «ակտիվ միջոցներ ընդունել կոնվենցիայի նորմերի պահպանման խրախուսման համար», «հետեւել, որ 1990 թվականի Կահիրեի հռչակագիրը չազդի իրենց ներքին իրավական նորմերի վրա», ինչպես նաեւ «մշակեն եւ իրականացնեն կրթական եւ մասնագիտական ծրագրեր՝ ուղղված համապատասխան իրավունքների արմատավորմանը»: Սա հատկապես վերաբերում է գենդերային հավասարությանը եւ խտրականության բացակայությանը, այդ թվում՝ մուսուլման կանանց իրենց իրավունքների եւ ազատությունների մասին լուսաբանման հաշվին: Նրանց առանձին կետով կոչ են անում «պաշտոնական մակարդակում ամրագրել եվրոպական կոնվենցիայի գերակայությունը որպես պարտադիր կատարման նորմի պաշտոնական աղբյուր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
Ամենաշատ