News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա նահանգ) ուսուցիչների արհմիությունը, որը կազմակերպել էր քաղաքի միջնակարգ դպրոցների մանկավարժների վերջին 30 տարվա մեջ ամենախոշոր  գործադուլը, երեքշաբթի երեկոյան հաստատել է քաղաքային իշխանությունների հետ ձեռք բերված համաձայնությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Associated Press-ին:

Նրա տվյալներով, արհմիությունը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել այդ համաձայնագրին: Դա նշանակում է, որ մեկ շաբաթից ավել գործադուլ անող ավելի քան 30 հազար ուսուցիչներ արդեն չորեքշաբթի կվերադառնան աշխատանքի, նշում է գործակալությունը։

Համաձայն Associated Press- ի, համաձայնագիրը նախատեսում է նաեւ ուսուցիչների միջին աշխատավարձի բարձրացում 6 տոկոսով, ինչպես նաեւ առաջիկա չորս տարիներին դասարաններում աշակերտների թիվը նվազեցնելու ուղղությամբ միջոցների ձեռնարկում: Los Angeles Times թերթի տվյալներով, 2017-2018 թթ․-ին Կալիֆոռնիա նահանգում դպրոցի ուսուցչի միջին աշխատավարձը հասել է տարեկան 75.000 ԱՄՆ դոլարի:

Լոս Անջելեսում հունվարի 14-ից մոտ 900 միջնակարգ դպրոցների ուսուցիչներ գործադուլ էին անում՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձը, կրճատել աշակերտների թիվը դասարաններում եւ վարձել լրացուցիչ թվով ուսուցիչների եւ գրադարանավարների: Ինչպես Los Angeles Times թերթն է հաղորդում, Կալիֆորնիա նահանգի բյուջեի պրոֆիցիտը հասնում է գրեթե 9 միլիարդ դոլարի, սակայն դպրոցական շրջանի միավորման ղեկավարությունը, որտեղ տեղի է ունեցել գործադուլը, տիրապետում է միայն 1.96 միլիարդ դոլար ազատ միջոցների։ Միաժամանակ, քաղաքային դպրոցներում յուրաքանչյուր դասարանում աշակերտների քանակը  կազմում է 42 աշակերտ։

Ըստ թերթի, գործադուլն ազդել է մոտ 500 հազար աշակերտների վրա: Գործադուլի ընթացքում դպրոցները հիմնականում շարունակել են աշխատել, քանի որ քաղաքային իշխանությունները բողոքի ժամանակ լրացուցիչ կադրեր էին վարձել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ