News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի Լիբերտադոր շրջանում երեքշաբթի երեկոյան տեղի ունեցած բողոքի ակցիաներում շուրջ երեք տասնյակ մարդ է ձերբակալվել, հաղորդում է «El Nacional» թերթը՝ վկայակոչելով դեպքերի ականատեսին:

Ըստ նրա, ոստիկանները եւ Ազգային գվարդիայի զինյալները փորձել են ցրել ցուցարարներին՝ արցունքաբեր գազով եւ ռետինե փամփուշտներով: Ավելի ուշ, բախման վայրում հայտնվել է «հատուկ ստորաբաժանման գրոհայինների երկու մեքենա, որոնք կրակ են բացել ցուցարարների վրա»: «Կարծեմ մի մարդ սպանվել է, բայց նրա անունը դեռ հայտնի չէ, եւ 30 հոգու ձերբակալեցին», - ասել է ականատեսը: Ավելի վաղ Վենեսուելայի խորհրդարանի պատգամավոր Ժոզե Մանուել Օլիվարեսը Twitter-ի իր էջում հաղորդել էր ցույցերի ընթացքում մեկ զոհի եւ հինգ վիրավորի մասին:

Կարակասում եւ երկրի մի քանի այլ քաղաքներում երեքշաբթի երեկոյան հակակառավարական ցույցեր են սկսվել՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ընդդիմության կողմից կազմակերպված լայնածավալ բողոքի ցույցերի նախօրեին:

2017թ.-ին Վենեսուելան մի քանի ամիս շարունակ ցնցեցին բողոքի ցույցերը: Դրանց ընթացքում զոհվեց առնվազն 120 մարդ, հազարավորներ վիրավորվեցին, ավելի քան 5 հազար մարդ ձերբակալվեց, հաղորդում է TASS-ը:.

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊԵԿ-ը կանխել է  թաքցված  7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը. Կլինկերի փոխարեն Իրանից ծխախոտ էին ներմուծում
Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 131 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 14
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող...
Մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝  «Տելեգրամ»-ի միջոցով․ երիտասարդ կինն ու տղամարդը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական...
Սյունիքում հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը
Մարտի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։40-ի...
Պերուի դատախազությունը ժամացույցների հավաքածուի պատճառով նախագահին կասկածել է կոռուպցիայի մեջ
Պերուի գլխավոր դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել...
Հայտնի է Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը. Վարորդը ոստիկանության աշխատակից էր
«ՎԱԶ 2106»-ի վարորդը աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության Ջերմուկի բաժնում հերթապահ մասի...
Ամենաշատ